Ժողովուրդ. Աշխատողներին կրճատում է, որ արձակուրդային չտա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անհարմար վիճակում: “Ժողովուրդ”-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հնարամիտ լուծում է գտել խնայողություն կատարելու համար: Որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ ավարտվում են ամառային արձակուրդները, սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է` որպես աշխատողներ: “Ժողովուրդ”-ը փորձել է պարզաբանումներ ստանալ ռեկտորից: “Եթե նրանք հունիսին աշխատանքից ազատվում են, ամառվա համար վերջնահաշվարկ են ստանում, և հետո էլ, նման բան չկա, այս տեղեկությունը դատարկաբանություն է”, – ասել է Բ. Մակիչյանը:




Լրահոս