Ավտովթար՝ Երեվանում. վարորդն ու ուղեվորը մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում 24-ամյա Իդիս Մանուկյանը, վարելով BMW մակնիշի 35 ՍD 213 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշեն վարչական շրջանի Այվազովսկու փողոցով ընթանալիս բախվել է թիվ 20/1 հասցեի մոտ ճամփեզրին կայանված Վրաստանի քաղաքացի, 50-ամյա Միխայել Յորդանովին պատկանող Droek Muler E430 մակնիշի VՏV 974 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW մակնիշի ուղևոր, Բագրատունյաց փողոցի 39 շենքի բնակիչ, 26-ամյա Աշոտը Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Մանուկայնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում, որտեղ ժամեր անց մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել մոտակայքում բնակվող քաղաքացիները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի վարորդը Հունաստանի Հանրապետության քաղաքացի է, և ժամանակավորապես բնակվում էր Երևանի Նոր Արեշ թաղամասում:




Լրահոս