ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Եվրոպայի խորհրդի շենքում

Այս ցուցանակը փակցված է Եվրոպայի խորհրդի շենքի սանհանգույցում: «Ուղեցույց»-ի մեջ մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է լվացվել՝ բացատրելով հերթականությունն ու կանոնները. ցուցանակում լվացվելու 11 կետ է ներկայացված:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ զինվորականի մայրը կարո՞ղ է վահանաձեւ գեղձի անվճար վիրահատության կատարել: Եթե այո, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, ի՞նչ պետք է ներկայացնել:

Նելլի Մնացականյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25 N 806-Ն որոշման հավելված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման մասով վիրահատական եւ թերապեւտիկ բուժումը պետության կողմից փոխհատուցման ենթակա են, բացառությամբ՝
5. վերջույթների եւ դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը,
6. պրոթեզները, էնդոպրոթեզները, բժշկական սարք, իմպլանտները, տեսողական ու լսողական սարքերը, ինչպես նաեւ այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները:
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 7-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ քաղաքացուն համապատասխան դիմումի հիման վրա ուղեգիր տրամադրում են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները, ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ Հայաստանում ո՞ր տեղերն են ամենասուրբը համարվում: Արդյո՞ք Հայ եկեղեցին կազմակերպում է ուխտագնացություններ դեպի այդ սրբավայրեր:

Անիտա Մխիթարյան (26 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որպես այդպիսի սրբավայրեր են Հայաստանի վանքերը՝ Սուրբ Էջմիածինը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, Խոր Վիրապի, Տաթեւի, Օձունի վանքերը եւ այլ շատ վանքեր, որոնք ուխտատեղիներ են:
Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր համայնքներ պարբերաբար կազմակերպում են ուխտագնացություններ դեպի տարբեր ուխտատեղիներ: Մասնակցելու համար կարող եք կապ հաստատել համայնքներից մեկի քահանայի հետ:

Արարատյան Հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավով պետք է նշենք, որ Հայաստանի տարածքում հարյուրավոր սրբավայրեր եւ սրբատեղիներ այսօր գտնվում են բարձիթողի վիճակում: Նշենք, որ Հայաստանի առաքելական եկեղեցու հոգեւոր եւ վարչական կենտրոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն է, որտեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճարը: Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է:




Լրահոս