Օսկանյանին պատել են change the world իրավիճակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օսկանյանին պատել են change the world իրավիճակները
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.
“Օսկանյանին պատել են change the world իրավիճակները։ Մարդը սկսել է մտածել փոփոխությունների, արդարության, բարձր արժեքների մասին։ Գովելի փաստ է. փոփոխության գիտակցումն արդեն իսկ դրական է հենց Օսկանյանի համար։ Պարզապես կա մի ճշմարտություն, որ ժամանակին արդեն ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը։ Մեջբերենք Չերչիլի խոսքերը հատուկ Օսկանյանի համար. ,Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը”:
Պարոն Օսկանյան, փոփոխությունները սկսեք ինքներդ Ձեզնից, գուցե դրանից հետո աշխարհն ու իրականությունն այլ կերպ երևան Ձեր աչքերին։ 
Բուն ընտրարշավի պահով. ԲՀԿ-ն շարունակում է խաբել ընտրողներին։ Երևանցին մինչ այժմ չգիտի, թե ձայն տալով ԲՀԿ-ին՝ ով է այս կուսակցությունից դառնալու Երևանի քաղաքապետ։ Այս հարցը բացառապես որոշելու է ԲՀԿ առաջնորդը՝ միանձնյա (թեև ըստ “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” օրենքի՝ ավագանու համամասնական ցուցակը գլխավորողը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ)։ Հավանաբար ԲՀԿ-ում էլ համոզված չեն, թե էական արդյունքներ կգրանցեն ընտրություններում, հակառակ դեպքում ավելի կողմնորոշված կլինեին ընտրապայքարում։ Այդ է պատճառը, որ այս կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներից յուրաքանչյուրն ընտրարշավում իր խաղն է խաղում”։




Լրահոս