25 տարեկան Պիկսի Ֆոքսը ցանկանում էր նմանվել «Ով է դավաճանել Ռոջեր ճագարին» ֆիլմի հերոսուհի Ջեսսիկա Ռեբբիթին և Ավրորային` «Քնած գեղեցկուհին» ֆիլմից: Նա մեծացրել է կուրծքը: Իրանը նեղացրել է, հեռացվել են նրա վեց կողոսկրերը, որպեսզի հասնի իր երազանքին:
Պիկսին նախկին ինժեներ է, այժմ բնակվում է Հյուսիսային Կարոլինայում: Աղջիկը պատմում էր. «Մարդիկ մոտենում են ինձ և ասում են. “Սխալ չհասկանաք, բայց դուք նման եք մուլտֆիլմի հերոսի!” Նրանք չեն հասկանում, որ դա իմ համար հաճոյախոսություն է, հենց դա էլ ես ցանկանում էի…»