Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաոլանը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբին պատկանող ինքնաթիռը սխալմամբ մտել է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի տարածք և առանց որևէ միջադեպի վերադարձել է իր տարածք: «Արմենպրես»ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախարարի խոսքով, իրավիճակի կարգավորման նպատակով գործի է դրվել հաղորդակցությունների ալիքը, որը հաստատվել է երկու երկրների զինծառայողների միջև:
«Փոքրիկ սխալմունք է եղել, և օդաչուն մոտ մեկ միլ մտել է մեր օդային տարածք: Նրա հետ անմիջապես կապ են հաստատել, և նա անմիջապես փոխել է ուղղությունն ու վերադարձել Սիրիա»,հայտարարել է նախարարը: Նա, սակայն, չի հստակեցրել, թե երբ է արձանագրվել միջադեպը: Ռուսական կողմը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:
Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում անվտանգության ապահովման նպատակով վարժանքներ են իրականացնում և ձևավորել են «թեժ գիծ», որպեսզի միմյանց հաղորդեն թռիչքների իրականացման մանրամասները: