![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/140827190502_angela_merkel_512x288_getty_nocredit.jpg)
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Եվրամիության և Թուրքիայի միջեւ համաձայնագիրը թույլ կտա ավելի օրինական դարձնել փախստականների տեղաշարժի գործընթացը, որը դեռեւս չի վերահսկվում: Բրյուսելում միգրացիայի խնդիրներին նվիրված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով` գործողությունների ծրագրի գլխավոր մասերից մեկը լինելու է հարցը, թե ինչպես կարելի է ապօրինի միգրացիան օրինական դարձնել: