«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ցանկանում է երկարաձգել կատալոնական թիմի հետ պայմանագրի ժամկետը.
«Իմ պայմանագրի ժամկետին դեռ մի քանի տարի կա, սակայն ես իհարկե ցանկանում եմ երկարաձգել այն»,- բրազիլացու խոսքերն է մեջբերել «Barcastuff»-ը:
Ավելի վաղ իսպանական մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունն, ըստ որի՝ 23-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ, որով աշխատավարձը կկազի տարեկան 15 միլիոն եվրո, իսկ հրաժարագինը՝ 250 միլիոնից մինչև 1 միլիարդ եվրո: