![](https://armlur.am/wp-content/uploads/2015/11/1725_dashjan_i_petkovski_gi_vratija_pobednichkite_nasmevki.jpg)
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշեւը կարող է կարիերան շարունակել ռուսական Պրեմիեր լիգայում։ Ռուսաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակը»,- այդ մասին տեղեկացնում է Sport-Express.ru-ն։
Կիսապաշտպանին թիմում է ցանկանում տեսնել գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 2 խաղում Չերիշեւը կատարել է գոլային փոխանցում։