Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է, այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին պատկանող “Սիրունյան” իրավաբանական գրասենյակը։
Իրավաբանական ծառայության տարածած հայտարարության մեջ նաև նշված է. “ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ”։
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին` ,Ազգային ինքնորոշում միավորումե կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի առնչությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը)։
Սակայն օրեր առաջ՝ ապրիլի 16-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից Վարդան Սեդրակյանին առաջադրվել էր նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ ՔՕ 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։
 




Լրահոս