Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքի 89-րդ տարում Մոսկվայում մահացել է կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, նոյեմբերի 30­-ին «Ինտերֆաքս»­ին հայտնել է ընտանիքի ընկերներից մեկը:

«Էլդար Ալեքսանդրովիչը մահացել է հիվանդանոցում այսօր գիշերը՝ սրտային անբավարարությունից»,­-ասել է գործակալության զրուցակիցը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել էր նոյեմբերի 21­ին: Մինչ այդ նա արդեն բուժվել էր հոկտեմբերին եւ սեպտեմբերին:

Ռյազանովը ծնվել է 1927 թվականին Սամարայի մարզում: 1950 թվականին նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի պետական համամիութենական ինստիտուտը:

Ռեժիսորը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնցից ամենանշանավորներն են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական
սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները:




Լրահոս