Եթե ոստիկանությունը խոչընդոտի, մենք կդիմենք մեր միջոցներին. Ժիրայր Սէֆիլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը վաղը կայանալիք անհնազանդության ակցիային ընդառաջ այսօր հանդիպում է հրավիրել լրագրողների հետ, որի ժամանակ ներկայացրեց վաղվա անելիքները:

Ասուլիսի ընթացքում Սէֆիլյանն ամփոփեց մեկ ամսվա գործունեությունը, նշելով, որ ակտիվորեն զբաղվել են քարոզչությամբ և կոչ արել ոչ թե մասնակցել սահմանադրական հանրաքվեին և ոչ ասել, այլ` նախօրոք կասեցնել գործընթացը: «Կոչ եմ անում ժողովրդին հնարավորինս ակտիվ մասնակցել հանրահավաքին, նկատի ունենալ, որ մենք իրենց հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ հստակ ծրագրով՝ չվերադառնալ տուն, մինչ կհեռանա այս իշխանությունը:

Մարզերից եկող հայրենակիցներին ասում ենք՝ հնարավորինս փորձելու ենք տրանսպորտի հարցում աջակցել»,- ընդգծեց Սէֆիլյանը:




Լրահոս