Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մտադրության մասին: Այս մասին ասվում է Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում. փոխանցում է Lifenews-ը:
Այս մասին Էրդողանը հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի և Ղազախստանի առաջնորդները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են սիրիական ճգնաժամն ու ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը:
Նուրսուլթան Նազարաբևն իր անհանգստությունն է հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ կապված: Նա ընդգծել է, որ այդ կապերը ստեղծվել են երկար տարիների ընթացքում, և կողմերը պետք է պատասխանատվություն ցուցաբերեն հարաբերությունների պահպանման համար:
Էրդողանն իր հերթին հայտնել է, որ հույս ունի մոտ ժամանակներս հանդիպել Պուտինի հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան