Փարիզում մեկնարկում է կլիմայի փոփոխության հարցով համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում բացվում է կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաժողովին կմասնակցեն մոտ 150 երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

2014թ. դեկտեմբերին Լիմայում XX համաժողովի շրջանակներում կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 196 երկրների ներկայացուցիչները հաստատեցին համաձայնագրի տեքստը, որը պետք է հիմք դառնար փարիզյան համաձայնագրի համար: Այն կարող է ստորագրվել այս համաժողովի ընթացքում և 2020թ. կարող է փոխարինել Կիոտոյի արձանագրությանը:

Կիոտոյի արձանագրությունը միջազգային համաձայնագիր է, որն ընդունվել է 1997թ.՝  ի հավելումն կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի:

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրի տարածքում անվտանգության միջոցառումների ուժգնացման մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս