
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 19-ին, ստորագրել է հրամանագիր` 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։