Օբաման հարգանքի տուրք է մատուցել փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում այցելել է «Բատակլան» համերգասրահ, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել ահաբեկչությունների զոհերի հիշատակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այցի ժամանակ Օբամային ուղեկցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Նրանք ծաղիկներ են դրել ողբերգության վայրում, որի զոհ դարձավ 130 մարդ:

Հիշեցնենք, որ այսօր Փարիզում մեկնարկեց  կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի համաժողովը: Համաժողովին մասնակցեցին մոտ 150 երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս