
Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) եւ Եվգենյա Դոլուխանովան (Հայաստան) Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Վայբավ Սուրին (Հնդկաստան) եւ Անդրեյ Ժիգալկոն (Բելառուս), փոխանցում է “Շախմատային Հայաստանը”: