Տաք եղանակը և տեղումների բացակայությունը` ձյան տեսքով, նպաստեցին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածը լինի ձմեռային գործոններով պայմանավորված պատահարների սղությամբ»: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 1-2-ը հանրապետության ամբողջ տարածքում, առանձին մարզերում կդիտվեն տեղումներ անձրևի տեսքով, իսկ բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով:
«Դեկտեմբերի 3-ին և 4-ի առավոտյան սպասվում են ձյան տեսքով տեղումներ, հանրապետության տարածքը կհայտնվի ցիկլոնի ազդեցության տակ», – հավելեց նա: