Սիրիական բանակը ռազմավարական կարևոր բարձունք է գրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակն ինքնապաշտպանության ստորաբաժանումների աջակցությամբ իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հյուսիսում 1122 բարձունքն ու ավարտել Սալմա քաղաքի շրջափակումը, որը ռազմավարական կարևոր բնակավայր է Լաթաքիա մարզում. փոխանցում է Lifenews-ը:

Սիրիացի զինծառայողների խոսքով` մինչ քաղաքում ռազմական գործողությունների սկիզբը մոտ 10 հազար զինյալ է եղել, իսկ այժմ մնացել է առնվազն 2 հազարը, մյուսները կա’մ սպանվել են, կա’մ նահանջել:

Նշվում է, որ զինյալների թվում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ են:

Սալման ռազմավարական կարևոր քաղաք է Լաթաքիա մարզում, որտեղից ճանապարհ է բացվում է դեպի թուրքական սահման, ինչպես նաև` Իդլիբ քաղաք: Հենց այս մարզում նոյեմբերի 23-ին վիրավորվեց 3 ռուս լրագրող, իսկ նոյեմբերի 24-ին խոցվեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս