Բախում ՀԱԿ ակտիվիստների եվ ոստիկանների միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ ՀԱԿ ակտիվիստների և   ոստիկանության միջև  բախում է տեղի ունեցել քաղաքապետարանի մոտ: Ակտիվիստները փորձել են խաղաղ ակցիա անցկացնել քաղաքապետարանի դիմաց: Նրանք պարզել են “Տարոն հանցագործ”,  “Տարոն, պատասխան  ես տալու”, “Տարոն, ատկատ եղիրե և այլ բովանդակությամբ պաստառներ: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ` նշելով, որ պարզաբանումներ են ուզում “Երևան” հիմնադրամի գործունեության և Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի մասին:
Ոստիկանները խոչընդոտել են ակցիայի մասնակիցներին ընթերցել հայտարարության տեքստը, որի ընթացքում էլ տեղի է ունեցել քաշքշուք ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Նշենք, որ ոստիկանների մեջ է եղել նաև “Բիզոն” մականունով մայորը, որը Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկողներից էր: Սակայն ակցիայի մասնակիցներին հաջողվել է մինչև վերջ ընթերցել հայտարարության տեքստը և ապա շարժվել դեպի Ազատության հրապարակ: Տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ:
galatv .am




Լրահոս