Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 18-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Յուժնո-Սախալինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոց պատրաստելը, պահելը, փոխադրելը) մեղադրանքով:
Ռուս իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ