Եգիպտոսը պատրաստ է անհրաժեշտ մթերքներով ապահովել Ռուսաստանին՝ Թուրքիայի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի սռևտրի և արդյունաբերության հարցով նախարար Թարեկ Կաբիլը հայտարարել է, որ Եգիպտոսը պատրաստ է փոխարինել Թուրքիային այնպիսի ոլորտներում, ինչպիսին են բանջարեղենի, մրգերի, հագուստի, կաշվե իրերի արտահանումը, փոխանցում է Sputnik-ը:

«Եգիպտոսը շահագրգռված է նրանով, որպեսզի ռուսական շուկան համալրվի անհրաժեշտ մթերքներով, հատկապես նրանցով, որոնք արտահանվում էին Թուրքիայից»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Նշվում է, որ եգիպտական կողմը խնդրել է նաև տրամադրել Թուրքիայից արտահանվող մթերքների ցուցակը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանգիր է ստորագրել Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցների մասին: Փաստաթուղթը փաստացի ենթադրում է պատժամիջոցներ թուրքական բիզնեսի դեմ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս