Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր գահակալության պաշտոնական արարողությունից հետո նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին:
Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նամակում Պապը երախտագիտություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ցուցաբերած սիրո և սրտակցության համար՝ գահակալության արարողությանը պատվիրակություն ուղարկելու կապակցությամբ։
“Խորապես զգացված եմ այդ եղբայրական արտահայտությունից, որ ինձ համար հոգեկան գոհունակության ու քաջալերանքի աղբյուր է”,- գրել է Ֆրանցիսկոս Պապը` հավելելով, որ միության ու գործակցության ճանապարհով պետք է միասին աշխատեն հանուն աշխարհի խաղաղության, ծառայեն աղքատներին, տկարներին ու տառապյալներին:
“Որպես հավատակից եղբայր, խոնարհաբար խնդրում եմ աղոթքի ճանապարհով Ձեր օժանդակությունը, որպեսզի Տերն ինձ առաջնորդի իմ նոր առաքելության մեջ”,-հավելել է Ֆրանցիսկոս Պապը:




Լրահոս