Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այսօր Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի արդյունքներից կախված կլինի ամբողջ մոլորակի ապագան. փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Սա պատմական օր է: Ֆրանսիան ընդունում է 150 երկրների կառավարությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին, ողջ աշխարհից հազարավոր պատվիրակների: Խոսքը մեր մոլորակի ապագայի մասին է: Համաժողովի ընթացքում ընդունված որոշումներից կախված կյլինի միլիարդավոր մարդկանց ճակատագիրը»,-ասել է Օլանդը՝ բացելով հանդիպումը:
Օլանդի խոսքով` համաձայնագիրը, որը պլանավորվում է ընդունել համաժողովի շրջանակներում, պետք է լինի ունիվերսալ և պարտադրող ուժ ունենա:
Ավեի վաղ հաղորդվում էր, որ կլիմայի փոփոխության հարցով համաժողովը սկսվել է փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան