
Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան կմասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Բորնմուտ»-ի դեմ հանդիպմանը: Սեպտեմբերի սկզբին բելգիացին ծնկի վնասվածք էր ստացել և միայն նախորդ շաբաթ է վերսկսել մարզումները:
«Բորնմուտ»-ի դեմ խաղին, բացի Կուրտուայից, հավանաբար, կմասնակցեն նաև Ջոն Թերին, Ռամիրեսը, Ռադամել Ֆալկաոն, ովքեր նույնպես վերականգնվել են վնասվածքներից: