Ղազախստանը դառնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիիրավ անդամ, սակայն հանրապետության համար փորձությունների դժվար փուլ է սկսվում: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Ղազախստանը դե յուրե դառնում է ԱՀԿ լիիրավ անդամ: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի ԱՀԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ»,-ասել է Նազարբաևը:
«Այժմ լարված և դժվար փուլ է սկսվում երկրի համար: Գլոբալ իրողությունն արագ փոխվում է: Իշխող գերտերությունների հակազդեցությունը, պատժամիջոցների փոխանակումն աշխարհը դեպի փակուղի է տանում»,-ընդգծել է Ղազախստանի նախագահը:
Նշվում է, որ Ղազախստանն ԱՀԿ անդամ դառնալու համար հայտ է ներկայացրել դեռևս 1996-ից: Բանակցությունները շարունակվել են ավելի քան 19 տարի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան