ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԿԱՐՈՂ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարող է ազատության մեջ հայտնվել արդեն ապրիլի 28-ին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, վերջերս ներման արժանացած և բանտից ազատ արձակված երկրի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն:
Հաղորդագրության մեջ նա վկայակոչել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Լուցենկոն գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ֆյուլեի հետ, վերջինը պատմել է, որ Յանուկովիչը պետք է Տիմոշենկոյին ազատ արձակի Ծաղկազարդի կիրակի օրը:
Այս ընթացքում Ուկրաինայի նախագահը ստացել է Տիմոշենկոյին ներում շնորհելու ավելի քան 100 միջնորդություն:




Լրահոս