ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հանդիպումը: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-սերբական հարաբերությունները եւ կարեւորել է համագործակցության զարգացումը նաեւ պաշտպանական բնագավառում:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ է նշանակում ընտանեկան դրամագլուխը: Ցանկանում են հասկանալ, թե ինչպե՞ս է տնօրինվում այն:

Աննա Միրզոյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով:
Հայտնում ենք նաեւ, որ ընտանեկան դրամագլուխը, մինչեւ հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից, բացառապես`
1) ՀՀ-ում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված եւ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը.
2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի՝ ՀՀ-ում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (այդ թվում՝ նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
3) հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի համար ՀՀ-ում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Վերը նշված դեպքերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ ընտանեկան դրամագլուխը ՀՀ օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ իրավունք ունե՞մ գրավ դնել միայն հողամասը, առանց դրան ամրակցված շենքերի, շինությունների, ու ընդհանրապես հնարավո՞ր է կառուցապատում իրականացնել հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասում:

Համլետ Օհանյան (53 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ոչ, քանի որ հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող գրավատուի շենքերի եւ շինությունների վրա: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդված):
Իսկ երկրորդ հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ գրավատուն իրավունք ունի առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267 հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տոկոսագումարների եւ վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:




Լրահոս