Հայաստանում է գտնվում աշխարհահռչակ երաժիշտ, գործիքավորող Յանին, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը երջանիկ է կրկին այստեղ գտնվելու համար:
Խոսելով իր նախասիրությունների մասին` երաժիշտը նշեց, որ սիրում է այն ամենը, ինչը կապված է օվկիանոսի ու, ընդհանրապես, ջրի հետ` լողալ, նավարկել, սուզվել, լինել ջրի տակ:
“Ես շատ հասարակ եմ, եւ ինձ շատ բան հարկավոր չէ: Ես սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ, սիրում եմ երաժշտությունը: Գոյություն չունի մի բան, որի մասին ամենաշատն եմ երազում: Երազանքներիս մեծ մասն արդեն իրականություն է դարձել: Հիմա կյանքի նկատմամբ ավելի համեստ պահանջներ ունեմ: Ես ճանապարհորդում եմ ամբողջ աշխարհով եւ երաժշտության միջոցով խաղաղության խորհուրդն եմ փոխացնում, որն էլ իմ երազանքն է` հասնել խաղաղության”,- ասաց Յաննին:
Նշենք, որ Յանին աշխարհահռչակ իր նվագախմբով ապրիլի 20-ին և 21-ին համերգային ծրագրով հանդես կգա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ ու մենանվագով կներկայանա նաև ջութակահար Սամվել Երվինյանը: