«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի շրջանակում հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հաճախակի են դարձել ՀՀ քաղաքացիների կողմից արվող հարցումները կապված վճարային քարտերի միջոցով ՀՀ կենտրոնական բանկում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթների հիման վրա բացված Հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հնարավորության մասին։

Հաշվի առնելով վերոհիշյալը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ում բացված ՀԿ-ների հաշվեհամարներին քաղաքացիների փոխանցումները վճարային քարտերի միջոցով ուղղակիորեն իրականացումը հնարավոր չէ։ Տվյալ հաշիվների համալրման առավել օպերատիվ և մատչելի եղանակ է հանդիսանում քաղաքացիների կողմից բանկային փոխանցման իրականացումը։

Միևնույն ժամանակ նշենք, որ ՀԿ-ները, բացելով հաշիվ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկում և տեղադրելով այդ բանկի կողմից տրամադրված համապատասխան ծրագրային մոդուլը իրենց պաշտոնական կայքում, կարող են ընդունել վճարումներ այդ հաշվին, այնուհետև այդ հաշվին կուտակված գումարները՝ նախապես որոշված ընթացակարգով, կփոխանցվեն ՀՀ կենտրոնական բանկում ՀԿ-ի համար բացված համապատասխան հատուկ հաշվին: Հարկ է նշել որ այս դեպքում` կախված ընթացակարգից, գործընթացը ավելի երկար կարող է տևել քան ուղղակի բանկային փոխանցումը:

Բացի վերոգրյալից, ՀՀ սուբյեկտների ՀՀ բանկային հաշիվների համալրումը / վճարումը քաղաքացիների կողմից հնարավոր է իրականացնել ստորև թվարկված հիմնական եղանակներով.

· Ինտերնետի միջոցով

o բանկերի կողմից առաջարկվող ինտերնետ բանկինգ ծառայության միջոցով,

o ինտերնետի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով

· Բջջային հեռախոսի միջոցով

o բանկերի կողմից առաջարկվող մոբայլ բանկինգ ծառայության միջոցով,

o բջջային հավելվածի օգնությամբ էլեկտրոնային դրամապանակների օգտագործման միջոցով:




Լրահոս