Զայրացրել է թուրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ, Հայաստան, Արեւմտյան Հայաստան բառերը թուրք եւ ազերի ազգայնամոլները սվիններով են ընդունում: Դրա վառ օրինակներից են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի “Կուբան”-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վերջին հարցազրույցի շուրջ ծավալված քննարկումները Թուրքիայում։ 
Հիշեցնենք, որ կրասնոդարյան հեռուստաալիքներից մեկի մարզական հաղորդման ժամանակ Օզբիլիսը, պատասխանելով հաղորդավարների հարցերին, նշել էր, որ ինքը թուրք չէ, հայ է։ Օզբիլիսի այս խոսքերին անդրադարձել է թուրքական առաջատար լրատվամիջոցներից “Միլիյեթ”-ը, այնուհետեւ ներկայացրել Արասի հարցազրույցն ու հակիրճ` նրա անցած ֆուտբոլային ուղին։ Հոդվածին արձագանքողների շրջանում եղել են ավելի շատ  թուրք ազգայնամոլներին բնորոշ մտքեր արտահայտողներ։
Սա մեզ հիշեցրեց Թուրքիայում ծնված մեկ այլ ֆուտբոլիստի` Մեսութ Օզիլի հետ կապված պատմությունը, որը նախընտրել է հանդես գալ Գերմանիայի ազգային հավաքականում: Նույնիսկ Գերմանիայում կայացած Գերմանիա-Թուրքիա հանդիպման ժամանակ, երբ գնդակը հայտնվում էր Օզիլի մոտ, թուրք ֆուտբոլասերները վայրենավարի աղմկում էին:




Լրահոս