Գերակա շահ ճանաչված Երեւանի Ֆիրդուսի 33 եւ Կոնդ թաղամասերի, Հանրապետության 32 եւ Բուզանդ փողոցի նախկին տների բնակիչները երեկ կառավարության շենքի մոտ մի քան րոպեով փակել են Տիգրան Մեծի պողոտան: Նրանք պահանջում են վերադարձնել իրենցից գերակա շահի հիմնավորմամբ խլված բնակարանները: Բնակիչները պահանջում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի եւ իրենց հարցերի պատասխանը տա: Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Ոստիկանները քայլեր ձեռնարկեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները չկարողանան վերստին փակել պողոտան: Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով երեք տարում փոխհատուցել բնակիչներին:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ