Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ընտրություններից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարտիրոսյանն այլեւս պատգամավոր չէ, Աշոտյանի միջնորդությամբ վերականգնվել է բուհում որպես դասախոս: Սակայն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես 1995 թվականից եմ այդ բուհում դասավանդում: Դասախոս ընդունվել եմ այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Աշոտյանը հաստատ այդ ժամանակ դեռեւս ո՛չ նախարար էր, ո՛չ իմ ընկերն էր, ո՛չ իմ գործընկերը: Ես իրեն որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի: Հուսով եմ, որ երբեւէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ-ն կմաքրվի, եւ իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ