
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերեւս մինչեւ մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: «Ժողովուրդ»-ին այս մասին հայտնի դարձավ գործարար դաշտին մոտ կանգնած աղբյուրներից: Ո՞րն է պատճառը: Փորձեցինք հարցի պատասխանը ստանալ ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանից: «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչեւ մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար եւ մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»,-ասաց նա: Զրույցի վերջում Ա. Գրիգորյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց խուճապի չմատնվել: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: