«Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակիցների մի մասն այսօր հանդիպումներ են անցկացնում Գեղարքունիքի մարզում և հանդիպել են Ծովագյուղի բնակիչներին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վերջիններիս հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ինչու հասարակությունը պետք է կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին:
«Եթե չես վստահում, չի նշանակում, որ պետք է դեմ քվեարկես: Սա միայն իշխանությունների նախաձեռնությունը չէ: Սահմանադրական փոփոխությունները պաշտպանում են նաեւ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն: Պաժար չի, որ որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում: Մրցակցային կառավարումը նշանակում է, որ ընդդիմությանը մեծ հնարավորություններ են տրվում», – հայտարարեց նա: