Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրված է «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի ծառայություններով:
Sport-express-ը հիշեցնում է, որ Յուրչենկոյի ծառայություններ հետաքրքրվում էր նաև Հայաստանի հավաքականը, սակայն վերջինս հրաժարվեց՝ հայտարարելով, որ կփորձի տեղ գտնել Ռուսաստանի հավաքականում:
Հավելենք, որ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի և բաց թողել 16 գոլ: