Որքան վաստակեց Ֆյուրին՝ հաղթելով Կլիչկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն օրեր առաջ պարտվել էր Թայսոն Ֆյուրիին,  և վերջինս դարձել է այդ վարկածներով աշխարհի նորընծա չեմպիոնը:

Այդ մենամարտից Ֆյուրին ստացել է 5 միլիոն եվրո: «Bleacherreport.com»-ը հայտնում է, որ բրիտանացի մարզիկը բողոքարկել է գումարը և նրան հավելյալ 200 հազար եվրո է տրվել:

Հիշեցնենք, օրեր առաջ տեղի ունեցած մենամարտի  12 ռաունդներից հետո մրցավարները հաղթանակը տվել էին Ֆյուրիին` 115-112, 115-112, 116-111 միավորներով: Այս պարտությունը 2004 թվականից ի վեր առաջինն էր Կլիչկոյի կարիերայում:




Լրահոս