ԴԱԴԱՐԵՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մարտի 22-ին ՀՀ արդարադատության խորհուրդն առաջարկել է Սերժ Սարգսյանին  քննարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Այս որոշման պաշտոնական պատճառը դատավորի թոշակային տարիքն է: Հիշեցնենք, որ այս դատավորն էր ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի մասին որոշում կայացրել: Ու դեռեւս 2011թ. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդես էր եկել միջնորդությամբ Արամ Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ նա թույլ էր տվել դատավարական նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ: Նախարարի միջնորդությունը բավարարվել էր, եւ Ա. Հովսեփյանին հայտարարվել էր նախազգուշացում:




Լրահոս