«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նոր կառավարության ձեւավորումից հետո Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը լքելու է իր սիրելի պաշտոնը: Մեզ հետ զրույցում մարզպետը բավական վստահ կերպով ասաց, որ իրեն դա չի հետաքրքրում: Հարցին, թե ինչն է պատճառը, որ չի հետաքրքրում, ամեն ինչ միեւնո՞ւյն է դարձել իր համար, թե՞ պարզապես վստահ է, որ կմնա իր պաշտոնին, պատասխանեց. «Եթե Դուք տեղեկություն ունեք, էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում: Ես տեղյակ չեմ եւ հետո էլ, տենց անչափ չեմ հետաքրքրվում, քանի որ այդ խոսակցություններն անմիտ են»:
ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ