ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտպանությունը ստանձնած «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ ապրիլի 16-ին Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 34, 38, 305 հոդվածներով: 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (որը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով` հանցակիցների տեսակները, եւ 305-ով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը: Հիշեցնենք, որ նախորդ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քր. օր.-ի 34, 305 հոդվածներով. Սեդրակյանին կալանավորել էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
ՆՈՐ ԷՊՈՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ