ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն այս պահին տնօրեն չունի: Սերժ Սարգսյանի համակուրսեցի 65-ամյա Աշոտ Գնդոյանը, ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Ավելին, այնտեղ ավելացել է եւս մեկ աշխատանքային հաստիք՝ առաջին տեղակալ, որն էլ կատարում է տնօրենի պարտականությունները: Բայց անգամ այդ կարգավիճակում Գնդոյանը կադրային փոփոխություններ է իրականացրել: ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի տեղակալ Կարեն Մալխասյանին ազատել է աշխատանքից՝ նրա փոխարեն նշանակելով Սարգիս Մուրադյանին, իսկ Սեւանի մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Մալխասյանին նշանակել է ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի ավագ տեսուչ:
Քանի որ Գնդոյանը մեզ հետ չցանկացավ զրուցել, «Ժողովուրդ»-ը ՊՈԱԿ-ի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանից փորձեց պարզել, թե ինչ է կատարվում պարկում: «Գնդոյանից բացի, ոչ ոք չի կարող խնդիր լուծել: Ո՞վ կարող է փոխարինել նրան: Այս պահին պատրաստված մարդ չկա: Չեք պատկերացնում, թե ինչքան շատ են ՊՈԱԿ-ի խնդիրները»,-ասաց Վահե Գուլանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղյակ է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարվող գործողություններից:




Լրահոս