«Կարմիր քարտ» նախաձեռնության մասնակիցներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան 26, որտեղ ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ նախագահական նստավայրին:
Երթի ճանապարհին նրանք վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ թալանչիներին», «Ո՛չ հանցագործներին» և այլ նմանատիպ արտահայտություններ: Նշենք, որ երթն ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ, ովքեր պատ են կազմել և մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ նախագահականին:
Ոստիկանների և երթի մասնակիցների միջև նաև բանավեճ տեղի ունեցավ: Հավելենք, որ նրանք պայքարում են էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզինի գների իջեցման համար: