
«Արմեն Երիցյանը կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ: Քաղաքապետի աշխատանքը շատ սպեցիֆիկ է, շատ բաներ երբեմն ձեր համար հասկանալի եւ տեսանելի չեն լինի»:
Այդ ի՞նչ սպեցիֆիկ աշխատանք է քաղաքապետի աշխատանքը, որ նախարարի աշխատանքից բարդ է: Երբվանի՞ց աղբահանությունը, ասֆալտապատումն ու քաղաքի լուսավորությունը դարձան նախարարի գործառույթներից ավելի բարդ ու դժվար: Եթե մտքի նման գոհար ծննդաբերեր ինչ-որ բլոգեր, էլի կարելի էր հումորով վերաբերել, բայց ասողը ոչ այլ ոք է, քան ՀՀ նախկին վարչապետերից մեկը: Եթե Խ. Հարությունյանն այդպես է պատկերացնում նախարարի եւ քաղաքապետի ֆունկցիաները, ապա հարց է առաջանում. ինչպե՞ս է ժամանակին եղել կառավարության ղեկավար: Չնայած հարցը հռետորական է, պատասխանը գիտենք: