«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Սակայն նրանց թույլ չտվեցին մոտենալ նախագահական նստավայրին:
Երբ 2 հոգի փորձեցին փողոցն անցնել դեպի նախագահական նստավայր, ոստիկանները թույլ չտվեցին և բերման ենթարկեցին նրանց: Այնուհետև երթի մասնակիցները Բաղրամյանով շարժվեցին դեպի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկ: Նրանք փորձեցին փակել Մոսկովյան փողոցը, սակայն, ոստիկանները չորս քաղաքացու բերման ենթարկեցին ոստիկանության բաժին: