ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էդ բերել-տանելու թեման էլ է փակված, ով մեր դուրը գալիս ա, մենք հրավիրում ենք: …Ժամանակին մենք ինչ պետքն ա, արել ենք, հիմա էլ թող ուրիշներն անեն…»:

Տիգրան Արզաքանցյան «Հրապարակ»

Բնականաբար, ուրիշներ ասելով՝ ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը պետք է որ նկատի ունենար այլ ՀՀԿ-ականների, քանի որ թողնել, որ հիմա էլ ուրիշներն անեն, դա ՀՀԿ-ականին բնորոշ հատկանիշ չէ, մի՞թե կարելի է մենաշնորհը զիջել: Իսկ ՀՀԿ-ականների դուրը գալիս է Վոլոչկովան, ում կարելի է հրավիրել եւ գումարներ ծախսել՝ սեփական ժողովրդի կարիքները հոգալու փոխարեն, կամ Սոբչակը, ում կարելի է Երեւանում բնակարան նվիրել այն դեպքում, երբ ունենք բազմաթիվ անօթեւան ընտանիքներ: Մի կողմից լավ է, որ Արզաքանցյանն արդեն չի ուզում մասնակից լինել այդ խրախճանքներին, սակայն մյուս կողմից նրա փոխարեն կներգրավվի մեկ ուրիշը:




Լրահոս