«Նախ` եկե՛ք այդ «ազգային ավիափոխադրող» արտահայտությունը հանենք մեր լեքսիկոնից, որովհետեւ մենք ազգային ավիափոխադրող հասկացություն չունենք ու երբեւիցե չենք ունեցել»:
Որքան հիշում ենք, «Արմավիա»-ն նախկինում միշտ համարվել է «ազգային ավիափոխադրող», եւ կարծես թե օրենսդրությանը դա չէր հակասում, որեւէ մեկը, այդ թվում՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, չէր առարկում: Այդ ինչպե՞ս եղավ, որ հիմա արդեն նման հասկացություն չունենք, եւ դեռ ավելին, նույնիսկ չենք էլ ունեցել: Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում շատերը պարբերաբար տարբեր առիթներով հիշողության կորուստ են ունենում, նայած թե տվյալ պահին ինչպես է ձեռնտու: Հիշողությունն էլ է շահերի հետ կապված: «Արմավիա»-ն այլեւս պետք չէ, ուրեմն ազգային ավիափոխադրող էլ չի եղել: