Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
27-ամյա հարձակվողը «Վոլսբուրգ»-ի դեմ խաղում 9 րոպեի ընթացքում դարձավ պենտա-տրիկի հեղինակ: Այսպիսով, Լևանդովսկին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ամենաարագ հեթ-տրիկի, պոկերի և պենտա-տրիկի համար: