Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվեն իսլամիստներից նավթի գնման մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «անբարոյական» է անվանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթի գնման մասին Թուրքիային ուղղված մեղադրանքները: Այս մասին Էրդողանը հայտնել է Ֆրանսիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք այդչափ անազնիվ չենք, որպեսզի նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե դա ապացուցվի, ապա ես հրաժական կտամ: Եթե կան որևէ ապացույցներ, թող ներկայացնեն, տեսնենք»,-հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի տարածք ահաբեկիչների կողմից  նավթի մատակարարման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս