Ինչ հարցեր է բարձրացրել Էդվարդ Նալբանդյանը փակ նիստի ընթացքում. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փակ նիստում ասել է, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում հայկական կողմը միշտ  պատրաստ է նախագահների մակարդակով հանդիպման, սակայն ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով խուսափում է հանդիպումից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարը հավելել է նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի ժամանակ Հայաստանի առջեւ որեւէ պայման չի դրվել, եւ տարածքներ զիջելու պահանջի մասին լուրերը կեղծ են: Երեկ մենք փորձեցինք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից մեկնաբանություն ստանալ  պատգամավորների հետ հանդիպման մասին լուրերի առնչությամբ: «Փակ հանդիպումների մասին այլ աղբյուրների տեղեկատվությունը չեմ մեկնաբանում: Իսկ նախագահների մակարդակով հանդիպման մասով կարող եմ ասել, որ համանախագահների կողմից նման առաջարկ եղել է: Եթե պայմանավորվածություն լինի, ապա դրա մասին պատշաճ ժամկետներում կհայտնվի»,- ի պատասխան «Ժողովուրդ»-ին հայտնեց Տ. Բալայանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս