Քրեական աշխարհում ընդունված է «սուխոյ ատկազ»–ով դատվել, որ անազատության մեջ դառնան գող կամ զոն նայող. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ), մեր տեղեկություններով, հրաժարվում են ցուցմունք տալուց։ Բանն այն է, որ քրեական աշխարհում ընդունված է «сухой отказов»-ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի «կարգավիճակ» ունենան՝ դառնան գող կամ զոն նայող»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս